Հրանտ Մելքումյանն առաջատարից ետ է մնում կես միավորով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2012 15:03

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Հրանտ Մելքումյանը բավարարվեցկես միավորով:  Նա  ունի 3,5 միավոր և 19 շախմատիստների հետ բաժանում է երկրորդ տեղը: 4 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է անգլիացի Ջոնս Գավեյնը:

Ահա թե ինչպես խաղացին 4-րդ տուրում հայ շախմատիստները.

Հրանտ Մելքումյան – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)` 0,5:0,5

Զբինեկ Հրաչեկ (Չեխիա) – Սերգեյ Մովսիսյան` 0,5:0,5

Միխայիլ Կոբալիա (Ռուսաստան) – Ռոբերտ Հովհաննիսյան` 0,5:0,5

Վլադիմիր Հակոբյան – Վալերի Պոպով (Ռուսաստան)` 1:0

Գաբրիել Սարգսյան – Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)` 1:0

Բարտոլոմեյ Հեբերլա (Լեհաստան) – Տիգրան  Պետրոսյան` 0,5:0,5

Զավեն Անդրիասյան – Դավիդ Կլայն (Հոլանդիա)` 0,5:0,5

Բարտոժ Սոկո (Լեհաստան) – Հովհաննես Գաբուզյան` 0:1

Սամվել Տեր-Սահակյան – Եվգենյա Օվոդ (Ռուսաստան)` 1:0

Ռոբին Ալեքսանդրու Դրագոմիրեսկու (Ռումինիա) – Արման Փաշիկյան` 0:1

Խրիստո Սլավով (Բուլղարիա) –  Վլադիմիր Պողոսյան` 0:1

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply