ՀԱՕԿ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Զինաիդա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2012 14:48

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ Է հղել  կարճատեւ  ծանր հիվանդությունից հետո 62 տարեկան հասակում  կյանքից հեռացած լեգենդար մարզուհի,  ԽՍՀՄ-ի, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոնուհի, սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի հրաձիգ Զինաիդա Սիմոնյանի  մահվան կապակցությամբ:

«Խորապես  ցավակցում եմ  հայրենական սպորտի մեծանուն մարզիկներից մեկի՝ Զինաիդա Սիմոնյանի  վաղաժամ մահվան կապակցությամբ:Անզուգական մարզուհու մահվան բոթը մեծ կորուստ Էր մարզական աշխարհի համար: Զ. Սիմոնյանը հայկական սպորտի այն նվիրյալներից Էր, ով ԽՍՀՄ, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում միշտ բարձր Է պահել մեր երկրի մարզական պատիվը, Հայաստան բերելով տասնյակ ոսկե մեդալներ: Զ.Միմոնյանը անգնահատելի ընկեր  եւ ուսուցիչ Էր բոլոր հրաձիգների համար, մշտապես պատրաստակամ Էր  իր հարուստ գիտելիքներն ու փորձը հաղորդել երիտասարդ սերնդին: Խորապես ցավակցում են ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի հանդամ Զ.Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին, նրանց հետ կիսում եմ այդ անդառնալի կորուստի վիշտն ու ցավը»:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply