Պատահարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 24, 2012 12:42

Մերկասառույց ճանապարհներին

Մարտի 23-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետևանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում արգելափակվել է 10 ավտոմեքենա:

Ահազանգի մասին հաղորդվել է «Վայքի ՃՇՇ»-ին, որի աշխատակիցների ուժերով ճանապարհի երթևեկելի մաս է դուրս բերվել 10 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 30 ուղևոր:

 

***

Նույն օրը, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին մեկասառույցի հետևանքով արգելափակվել է 6 ավտոմեքենա:

Մոտակա զորամասերից մեկի տրամադրած տեխնիկայի շնորհիվ ճանապարհի երթևեկելի մաս է դուրս բերվել հինգ ավտոմեքենա:

 

Այրվել է ծածկը

Մարտի 23-ին, ժամը 14.42-ին Տավուշի մարզի Դեբեդավան գյուղից տեղեկություն է ստացվել, որ գյուղի սկզբնամասում այրվում է Ք. Ստեփան­յանին պատկանող անասնագոմի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.40-ին, մարվել` 16.02-ին:

Այրվել է շինության ծածկը` մոտ 30 քմ մակերեսով:

 

Բախվել են մեքենաներ

Մարտի 23-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում («Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Հայկ Ավագյանին պատկանող «ՎԱԶ-2102» մակնիշի 15 ՍԼ 310 պ/հ և Ռուդիկ Հովեյանին պատկանող «Միթսուբիշի Շարիոտ» մակնիշի 29 ՏՏ 550 պ/հ ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնված Հ. Ավագյանին: Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

 

Այրվել է վագոն-տնակ

Մարտի 23-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 10 փողոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.29-ին, մարվել` 16.51-ին:

Այրվել է վագոն-տնակ` 20 քմ մակերեսով և մոտ 1 հա խոտածածկ տարածք:

 

Վտանգը չեզոքացվել է

Մարտի 23-ին, ժամը 17.00-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 10 դպոցի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է և առկա է կառուցատարրերի անկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և Վաղարշապատից 5 հրշեջ-փրկարար:

Հրշեջ-փրկարարների ուժերով տանիքի` մոտ 150 քմ մակերեսով վտանգավոր հատվածն ապամոնտաժվել է:

 

Հրդեհ ենթակայանում

Մարտի 23-ին, ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Այվազովսկու 4/5 հասցեում գտնվող «ՍՍՕ» ընկերության տարածքում տեղակայված էլեկտրական ենթակայանում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.46-ին, մարվել` 22.49-ին:

Ենթակայանում այրվել է երկու տրանսֆորմատոր:

 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 23-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Արարատի մարզի Արաքսավան գյուղի մոտ այրվել է մոտ 30 հա խոտ և եղեգնուտ, Մասիս քաղաքում` 1 հա, Մրգավետ գյուղի գերեզմանատան մոտ` 4000 քմ բուսածածկ տարածք:

Լոռու մարզում` Վանաձորի «Կոնգո» թաղամասին հարակից գերեզմանատանն այրվել է 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին` 1 հա խաղողի այգի, Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին` 5 հա խոտածածկ տարածք և 1 հա խաղողի այգի, Երևան-Երասխ ավտոճա­նա­պարհին` 3000 քմ խոտ:

Երևանի Շիրակի և Արշակունյաց  փողոցների խաչմերուկի մոտ այրվել է 3000 քմ, Խաղաղ Դոնի փողոցում` 3000 քմ, Արտաշիսյան փողոցում գտնվող թիվ 3 մանկական հիվանդանոցի մոտ` 4000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply