Գործարկվել է “American Express®Հայաստան” Facebook–յան էջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 24, 2012 12:38

Այսօր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից գործարկվել է “American Express® Հայաստան” Facebook-յան պաշտոնական ինովացիոն էջը, որում ներկայացված են Բանկի կողմից էքսկլուզիվ իրավունքներով թողարկվող American Express Blue և American Express Gold Քարտերը:

Այսուհետ Բանկը հնարավորություն է ընձեռում Facebook սոցիալական ցանցի օգտվողներին American Express Քարտերի պաշտոնական էջի միջոցով ինչպես ծանոթանալ Քարտի կողմից տրամադրվող ծառայություններին, այնպես էլ դիմել Քարտերի համար:

Էջի այցելուները մշտապես տեղեկացված կլինեն American Express Քարտերով տրամադրվող ծառայությունների, առավելությունների և ընթացիկ հատուկ առաջարկների մասին և կկարողանան անմիջական մասնակցություն ունենալ էջում անցկացվող քննարկումներին և հանդես գալ Քարտերով տրամադրվող ծառայությունների վերաբերյալ իրենց առաջարկներով:

American Express Քարտերի Facebook-յան էջի միջոցով նաև հնարավոր է Քարտերի հետ կապված հարցերն ուղղել Բանկի մասնագետներին:

American Express Blue Քարտի համար մինչև սույն թվականի մայիսի 31-ը online դիմելու դեպքում գործում է 20% զեղչ Քարտի առաջին տարվա սպասարկման վարձի համար:

American Express Blue Քարտը վարկային քարտ է`ստեղծված նորաձև և գերժամանակակից դիզայնով: Այն նախատեսված է երիտասարդ, ակտիվ կենսակերպ ունեցող անձանց համար, ովքեր առօրյա գնումներ կատարելիս գնահատում են շահավետությունը և հարմարավետությունը: American Express Blue Քարտատերը հնարավորություն է ստանում օգտվել մի շարք առավելություններից.

ü Մինչև 5% Cashback

ü Գնումների Ապահովագրություն մինչև 90 օր

ü Selects® միջազգային զեղչային ցանց

ü Օժանդակություն ճանապարհին ծառայություն

ü Պաշտպանություն զեղծարարությունից

ü 24-ժամյա սպասարկում

Շնորհիվ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և American Express ընկերության 2009թ. հուլիսին էքսկլուզիվ հիմունքներով կնքված համագործակցության պայմանագրի, Բանկը հնարավորություն է ձեռ բերել սպասարկել և թողարկել American Express Հայաստանում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: 2006թ. բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում մի շարք կարևոր ֆինանսական ցուցանիշներով, ինչպիսիք են ընդհանուր կապիտալի, ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվությունների մեծությունները, POS տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերով կատարված գործարքների շրջանառությամբ: Իմացեք ավելին` www.acba.am կայքում:

American Express ընկերությունը միջազգային ընկերություն է, որը թույլ է տալիս իր հաճախորդներին օգտվել այնպիսի ծառայություններից, հնարավորություններից և փորձառությունից, որոնք ավելի բազմաբովանդակ են դարձնում իրենց կյանքն ու նպաստում բիզնեսի զարգացմանը:

Աշխարհի 131 երկրներում American Express ընկերությունը արդեն ներկայացված է 129 գործընկեր-բանկերի միջոցով: Իմացեք ավելին` www.americanexpress.com/gns կայքում:

Օգտագործելով իր համաշխարհային ցանցը և իր բրենդի բարձր ճանաչելիությունն ու գրավչությունը, այսօր American Express ընկերությունը էլ ավելի է ամրապնդել իր ներկայությունն աշխարհում:

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply