ԱՄՆ սենատոր. «Ժամանակն է, որ Թուրքիան և աշխարհը ճանաչեն Ցեղասպանության փաստը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2009 19:51

SenatorՀայ-թուրքական արձանագրությունների` պատմական հանձնաժողով ստեղծելուն վերաբերող դրույթները ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը որակել է որպես «Իրապես անհեթեթ»:

Ամերիկայի Հայկական մշակութային ընկերակցության կազմակերպած հավաքին նա շեշտել է, որ Հայոց Ցեղասպանությունը պատմության անժխտելի իրողություն է:

«Ժամանակն է, որ Թուրքիան և աշխարհը ճանաչի Ցեղասպանության փաստը և քայլի դեպի իրական խաղաղություն` հարգելով հայ ժողովրդի իրական պատմությունը»,- նշել է  Մենենդեսը:

ԱՄՆ սենատորն իր խոսքում ասել է, որ «Չեմ կարծում, որ Հայաստանը, ճնշումների ենթարկվելով, պետք է համաձայնվի այնպիսի բաների հետ, որոնք չեն բխում նրա կամ ԱՄՆ երկարաժամկետ ազգային շահերից: Նման քայլը վիրավորանք է հայ ժողովրդի համար: Այն նվաստացնում է զոհերի հիշատակը: Նվաստացնում է այն անվանի գիտնականներին, ովքեր հստակորեն խոսել են այս խնդրի վերաբերյալ եւ հրապարակել իրենց  եզրակացությունները»:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply