Շմոլ գազից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 24, 2012 12:18
Մարտի 23-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վահան գյուղի երկու բնակչուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են տան խոհանոցի գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ձորագյուղ գյուղի մի բնակիչ:
Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում,  լոգարանում առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply