Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 24, 2012 11:06

Հանրապետության տարածքում`

Մարտի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, առանձին հատվածներում բուք, մերկասառույց, տեսանելիության վատացում: Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, 27-ին, 28-ին առանձին վայրերում ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին, 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 4-8 աստիճանով, 27-ի ցերեկը, 28-ին նույնքան կնվազի:

 

Երևանում`
Մարտի 24-26-ը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է անձրև: 27-ին, 28-ին հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

 

Երևան քաղաքի մարտի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.00C (2008թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.00C (1887թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 7.10C

 

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply