ԱՄՆ-ում մարտ ամսին ջերմաստիճանային 7 հազար ռեկորդ է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2012 10:23

Գարունն ԱՄՆ-ում այս տարի արտասովոր շոգ է. մարտի սկզբից 2 շաբաթում երկրում գրանցվել է ջերմաստիճանային 7 հազար ռեկորդ: Նման տվյալներ են տարածել ԱՄՆ-ի Կլիմայի ազգային կենտրոնից: “Սա աննախադեպ ջերմացում է,- ասում  կենտրոնի մասնագետը: -Ջերմության տարածման գոտին բացառիկ մեծ է, ինչը նշանակում է, որ  տարվա այս եղանակին անսովոր  պայմանները երկար  կպահպանվեն: Հետաքրքրական է, որ ռեկորդային տաք եղանակը ոչ միայն օրվա լուսավոր ժամերին է նկատվում, այլև գիշերը: մասնագետն ասում է, որ սա խոսում է այն տեսության մասին, որ  իսկապես, տարեցտարի գարունն ավելի վաղ է գալիս:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply