Ֆրանսուհուն թույլատրել են ամուսնանալ սպանված զինվորի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2012 10:09

Անցած շաբաթ Մոնտոբանում սպանված ֆրանսիացի զինվորի հղի ընկերուհուն թույլատրել են   ամուսնանալ մահացած  սիրեցյալի հետ (հետմահու): Կապրալ Աբել Շենուֆի սպանության մեջ ոստիկանությունը մեղադրում է Մուհամեդ Մերային:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական օրենսդրության համաձայն, թույլատրել է հետմահու ամուսնությունը. Օրենքը թույլ է տալիս հատուկ   դեպքերում նման ամուսնություններ կնքել, հայտնել է աղջկա փաստաբան Կարոլին Ժիլբեր Գոլարը:  Նման ամուսնություններ թույլատրելու  վճռական պատճառը  կնոջ հղիությունն ու երեխայի լույս աշխարհ գալը օրինականացնելն է:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply