Հռոմի պապը Մեքսիկա է այցելել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2012 9:44

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI այցելությամբ գտնվում է Մեքսիկայում, որտեղ կաթոլիկ եկեղեցին փորձում է պահպանել իր ազդեցությունը: Գուանահուատոյի օդանավակայանում պոնտիֆիկին ողջունեցին հազարավոր մարդիկ:

Ինքնաթիռում զրույցի ժամանակ նա քննադատեց երիտասարդների թմրանյութային ենթամշակույթը, որը քայքայում է Մեքսիկայի երիտասարդ սերնդին:

Նա մտադիր է Մեքսիկայի ի քանի քաղաքներում պատարագներ մատուցել:

Մարտի 26-ին պապը մտադիր է մեկնել կոմունիստական Կուբա, որտեղ նույնպես պատարագ կմատուցի ու կհանդիպի Ռաուլ Կաստրոյի ու Կուբայի եպիսկոպոսների հետ:

Ավելի վաղ նա կուբացիներին կոչ էր անում գտնել մարքսիզմին փոխարինող տնտեսական նոր մոդել,  քանի որ եղածը, ըստ նրա, այլևս չի համապատասխանում իրականությանը:

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply