Համաշխարհային բանկը Վրաստանին 70 մլն դոլար է տրամադրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2012 9:25

Համաշխարհային բանկը Վրաստանին 70 մլն դոլար է տրամադրել ներպետական ու տեղական նշանակության ճանապարհների նորոգման նախագծերի համար: Նախագիծը երկու բաղադրիչից է` ներպետական ու տեղական նշանակության ճանապարհների վերականգնում  և ինստիտուցիոնալ ամրացում:

Վրաստանի ճանապարհային  ընթացիկ նախագծերի ֆինանսավորումը կազմում է 440 մլն դոլար: 1992-ից  Համաշխարհային բանկն ընդհանուր առմամբ  երկրում ֆինանսավորել է 52 նախագիծ` 1,62 մլրդ ընդհանուր գումարով:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply