Ամերիկացիները մեկ օր կանցկացնեն առանց ինտերնետի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2012 9:12

Երեկվանից ԱՄՆ-ում մեկնարկել է “Ինտերնետից անջատվելու ազգային օր”:Ակցիայի կազմակերպիչները նախատեսել են, որ այն պետք է սկսվի արևամուտից հետո ու տևի մեկ օր: Նշվում է, որ այն մարդիկ, ովքեր մասնակցում են ակցիային, պետք է անջատեն համակարգիչը, սմարթֆոնը և մնացած սարքավորումները, չստուգեն էլփոստերը ու Facebook չմտնեն:

Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն, ԱՄՆ բնակիչների 21%-ը գերադասել է հրաժավել սեքսից, ողջ տարվա ընթացքում քան ինտերնետից (Ճապոնիայում   նույն  ցուցանիշը 56% է կազմել): Ավելին, ամերիկացիների 69 %-ը համաձայն է  ապրել առանց սուրճի, 77%-ը` առանց շոկոլադի, իսկ 7%-ը` առանց ցնցուղ ընդունելու, սակայն ոչ առանց ինտերնետի:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply