Տանտիրուհիներն ուժեղ էին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2012 0:50

Բուլղարիայի Գաբրովո քաղաքում շարունակվող հանդբոլիստուհիների «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարի երկրորդ օրը B խմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին 12:53 (4:22) հաշվով պարտվեց տանտիրուհիների թիմին` Բուլղարիայի հավաքականին: Մեր թիմի խաղացողներից Լիանա Գրիգորյանը մրցակցի դարպասը խփեց 8 գնդակ: Կլարա Թերզյանը և Լուսինե Մխիթարյանն աչքի ընկան համապատասխանաբար 3 և 1 անգամ:

Մոլդովայի ներկայացուցիչները զիջեցին Լատվիայի հավաքականին`16:23 (7:13): Բուլղարիայի և Լատվիայի հավաքականները երկուական հաղթանակ են տարել և առջևում են:

Բուլղարիայի Վելիկի Տերնովո քաղաքում անցկացվող A խմբի մրցաշարի հանդիպումներում այսօր  գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Մալթա- Ֆարերյան կղզիներ` 16:23 (7:13), Էստոնիա- Իսրայել` 22:30 (12:14):

Այս խմբում հաջողակները երկուսն են: Իսրայելի և Ֆարերյան կղզիների ներկայացուցիչները երկուական հաղթանակ են տարել:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply