Ինգուշեթիայի նախագահը ցրել է կառավարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2009 19:21

Ինգուշեթիաի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովն այսօր հայտարարել է, որ երկրի կառավարությունը ամբողջական կազմով ցրել է: Եվկուրովի խոսքերով` նախարարներին աշխատանքից հեռացնում է «հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում վատ աշխատանքի համար»:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատար Եվկուրովը նշանակել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեկսեյ Վորոբյովին: Կառավարության մյուս անդամները կշարունակեն  պաշտոնավարել մինչ կառավարության նոր կազմի ձևավորումը:

Եվկուրովը դեռևս օգոստոսին ասել էր, որ կառավարությունում փոփոխություններ են սպասվում: «Կան հանձնարարություններ, որոնք առաջադրվել են, բայց չեն կատարվել»,- ասել էր Եվկուրովը:

Կառավարությունում առաջին փոփոխությունները նա ձեռնարկել է դեռևս սեպտեմբերին, երբ իր դեմ կատարված մահափորձից հետո աշխատանքի վերադարձավ. Եվկուրովի դեմ մահափորձ էր իրականացվել հունիսի 22-ին, որից հետո երկար ժամանակ Մոսկվայում բուժում էր ստանում:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply