3 ամերիկացի Նոբելյան մրցանակի է արժանացել գենետիկայում հայտնագործության համար

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2009 18:45

մարդու քրոմոսոմը«Հոգեբանություն կամ բժշկություն 2009» Նոբելյան մրցանակի են արժանացել երեք գիտնականներ: Նրանք հայտնագործել են, թե ինչպես կարելի է կրկնօրինակել քրոմոսոմը բջջի անջատման ժամանակ և թե ինչպես է թելոմերը պաշտպանում քրոմոսոմը: Երեք մրցանակակիրներն ել ԱՄՆ-ից են:

Քրոմոսոմները պարունակում են իրենց մեջ մարդու ժառանգական գեները, իսկ թելոմերները շրջապատեւմ են քրոմոսոմները և կանխում նրանց դեգրադացիան:

Քարոլ Գրեյդերը` մրցանակիրներից մեկը, աշխատում է Բալտիմորի Ջոնս Հոփկինս համալսարանում: Նա 1997թ. նշանակվել է այդ համալսարանի մոլեկուլյար կենսաբանության ու գենետիկայի ամբիոնի վարիչ:

Մյուս մրցանակակիրը՝Ջեք Սզոստակը, ծնված 1952թ., ներկայացրել է Մասսաչուսեթսի գլխավոր հիվանդանոցն ու Հարվարդի բժշկական դպրոցը:

Երրորդ մրցանակակիրը Էլիզաբեթ Բլեկբերնն է, ով ծնվել է 1948թ. այժմ աշխատում է Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում:

Դիտվել է 1679 անգամ:
Print Friendly

Leave a Reply