Ահաբեկչության պատճառով ՄԱԿ-ը փակում է իր գրասենյակները Պակիստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2009 18:39

ՄԱԿ-ը ժամանակավորապես փակում է Պակիստանի տարածքում գտնվող իր գրասենյակները. նման որոշում է ընդունվել այսօր Իսլամաբադում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Մահապարտ ահաբեկիչը պահակի հագուստով ներխուժել էր Պակիստանի մայրաքաղաքի հատուկ պաշտպանվող գոտի, ապա մարմնին ամրացված պայթուցիկ սարքը գործարկել  գրասենյակի շքամուտքում:

Վերջին տվյալների համաձայն՝ ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, զոհվել է 5 մարդ, ևս մի քանիսը վիրավոր են: Որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, իշխանությունները չեն բացառում, որ ահաբեկչության հեղինակներ կարող են լինել տեղի թալիբները:

Պայթյունի պահին ՄԱԿ-ի գրասենյակում են գտնվել 80 աշխատակիցներ, որոնց մեծ մասը՝ օտարերկրացիներ:

Պակիստանում գտնվող ՄԱԿ-ի և այլ միջազգային հումանիտար կազմակերպությունների գրասենյակները շատ լավ հսկվում են: Շենքերը շրջապատված են 5 մետր բարձրությամբ բետոնե պարիսպներով, որոնք կարող են դիմանալ անգամ հզոր պայթյունների:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply