Քննարկվել են ՉԺՀ-ից ներկրված ավտոբուսների շահագործման հետ կապված հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2012 15:29

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին`քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետության կառավարությանը` Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց մի մասն արդեն վաղը դուրս կգան երթուղիներ:

<< Հուսով եմ, որ Ձեր ընկերության արտադրության ավտոբուսները երկար կծառայեն մեր քաղաքին, և երևանցիներն էլ սիրով կօգտվեն դրանցից: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգով ևս նախատեսել ենք, որ ուղևորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերություններն աստիճանաբար անցնեն մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներով սպասարկման>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Չինական կողմի հետ քաղաքապետը քննարկել է ավտոբուսների շահագործման և տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաև վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:

«Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինը նշել է, որ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր հարցերը պատրաստ են քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկներ:

<>,-ընդգծել է Խուան Շու Պինը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև առաջիկայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման և չինական ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցության շուրջ հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply