Պարսիկները Անկարայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2012 14:54

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է իրանական ծագում ունեցող երկու քաղաքացու` իրենց դեսպանատան վրա հարձակման համար:

Այսօր առավոտյան  2 չարագործները հրավառ նյութով 3 շիշ են նետել դեսպանատան տարածք, որը գտնվում է Անկարայի կենտրոնում: Ցանկապատից այն կողմ ընկնելով` դրանք այրվել են դեսպանատան այգում:

Աշխատակիցներն ինքնուրույն հանգցրել են կրակը` առանց հրշեջների միջամտության: Հրդեհից տուժածներ չկան:

Ձերբակալվածներն արդեն պատմել են, որ այդպիսով նրանք բողոքում են իրենց  իրանական վիզա տրամադրելու գործընթացի ձգձգման համար:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply