Կիմ Չեն Ինին մեղադրում են անցանկալի գեներալների հետ հաշվեհարդար տեսնելու մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 23, 2012 14:45
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին մեղադրում են զինվորական բարձրագույն ղեկավարության շարքերում «արյունալի զտում» անցկացնելու մեջ: «Չոսոն Իլբո» թերթի տեղեկացմամբ` նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահից անմիջապես հետո` 2011-ի դեկտեմբերին, նրա որդին ազատվեց տասնյակ բարձրաստիճան զինվորականներից, որոնց հավատարմությանը կասկածում էր, ընդ որում, նրանց զգալի մասը գնդակահարվել է: Հարավկորեական հետախուզության տվյալներով, ձերբակալությունները կատարվում էին այն ժամանակ, երբ երկրում սուգ էր հայտարարված: Մարդկանց փոքր զանցանքների համար դատապարտում էին մահապատժի: ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարի օգնականը գնդակահարվել է սուգի ժամանակ հարբած լինելու համար: Նշվում է, որ հաշվեհարդարի էին արժանանում ոչ միայն շտաբի սպաներն ու գեներալները, այլև ռազմական հրամանատարները:
Հարավկորեական հետախուզության տվյալներով, Կիմ Չեն Իրը 1994-ին իշխանության գլուխ անցնելով, նույնպես այլախոհների «մաքրազարդում» է արել` մահապատժի ենթարկելով օրենքի փոքրագույն խախտման կամ էլ ինքնակամության դրսևորման համար: Սակայն, որդու մեթոդներն ավելի բարբարոսական են:
2011-ի հունվարին նույն հրատարակությունը գրել էր, որ Հյուսիսային Կորեայում զանգվածային ձերբակալություններ ու գնդակահարություններ են եղել, որոնց ժամանակ 200 մարդ է զոհվել:






Facebook
Tweet This
Email This Post
