Քուվեյթում Ղազախստանի օրհներգը շփոթել են «Բորատ» ֆիլմի երգի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2012 13:22

Քուվեյթում հրաձգության աշխարհի մրցույթի   մարզական միջոցառման կազմակերպիչները Ղազախստանի օրհներգը շփոթել են հայտնի ֆիլմում հնչող երգի հետ:

Համացանցում հայտնված  տեսանյութում Ղախստանի հավաքականի ողջույնի ժամանակ միացրել են հիշյալ երգը (որում  երգվում է  ղազախական մաքրագույն մարմնավաճառների և ուզբեկական բթամիտների մասին) : Հետաքրքրական է, որ ֆիլմի ցուցադրությունը Քուվեյթի կինոթատրոններում արգելված է :

2006-ին ցուցադրված բրիտանացի կատակերգակ Սաշի Բարոն Կոենի «Բորատ» ֆիլմը պատմում է  մտացածին հերոս, ազգությամբ ղազախ լրագրող Բորատ Սագդիևի արկածների մասին, իսկ նրա հումորները սկզբում ղազախական իշխանությունների բացասական արձագանքին արժանացան: Սակայն հետո նրանք ընդունեցին, որ ֆիլմը հանրապետության համար լավ գովազդ է: Ֆիլմի ցուցադրությունից հետո, որը  ողջ աշխարհի դրամարկղերից հավաքեց 260 մլն դոլար, զբոսաշրջիկների հոսքը Ղազախստան 5 անգամ ավելացավ: Եղավ մի ժամանակ, որ նույնիսկ մտադիր էին Ղազախստանում նկարահանել ֆիլմի շարունակությունը, սակայն խոսքից այդպես էլ գործի չանցան:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply