Երեկ չորս հետախուզվող են հայտնաբերվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 23, 2012 13:23

Մարտի 22-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Օգանովի փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու, որը 2009 թ. հունիսի 24-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգքրի 139 հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Մարտի 22-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մասիս քաղաքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մուշեղ Մելքոնյանին, որը ս/թ մարտի 9-ից ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:

***
Մարտի 22-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Իսահակյան փողոցի սրճարաններից մեկից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որը 2011 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:

***
Մարտի 22-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Աշտարակ քաղաքի շուկայի տարածքից բերման է ենթարկվել Արտաշավան գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Գուրգեն Մ.-ն, որը 2011 թ. դեկտեմբերի 6-ից ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply