Ժառանգությունը կհավաքի՞ 25 տոկոս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2012 13:46

«Ժառանգությունը» ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների դեպքում, որն իրենք ակնկալում են մայիսի 6-ին, ներկայացված է լինելու ԱԺ-ում համամասնական քվեի 25 տոկոսի արտացոլմամբ: Այս մասին այսօր` մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ գոնե ճշմարտությունն իմացողները կարող են հավաստել, որ 5 տարի առաջ իր գլխավորած կուսակցությունն արդեն ցուցաբերել է նման արդյունքներ:

«Հինգ տարի առաջ, սա կարող են հավաստել եթե ոչ ճշմարտախոսները, ապա գոնե ճշմարտագետները` նրանք, ովքեր գիտեն` ինչ եղավ Երևանում և Հայաստանում, երբ «Ժառանգությունը» փաստացի հաղթեց երևանում և իր ցուցանիշները հանրապետության ամբողջ տարածքով մեկ շատ ավելի բարձր էին, քան արձանագրեց ԿԸՀ-ն: Այն 0-ները, որ կային «Ժառանգության»  դիմաց հարյուրավոր ընտրատեղամասերում, կեղծարարության 0-էին»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» արաջնորդը այդ 0-ների առկայության պատճառը պայմանավորեց հանգամանքով, որ իրենք այն ժամանակ իրենց առաջին փորձն էին անում, անփորձ էին, բայց այս անգամ պատրաստ են կրկնելու այդ հետագիծը: Այսինքն` մայրաքաղաքում լինել առաջինը և հանրապետության ողջ տարածքում լինել առաջատարներից մեկը:

 

Դիտվել է 646 անգամ:
Print Friendly

Leave a Reply