«ԳԱԶ-3110» և «ԳԱԶ-53» ավտոմեքենաները բախվել են, իսկ «ԳԱԶ-24»-ը ընկել է ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2012 13:16

Մարտի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը, 2 ուղևորները և «ԳԱԶ-53»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply