Կալիֆորնիայում հրդեհների պատճառով տարհանում են բնակչությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2009 18:15

Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը Սան-Բերնհարդինոյի շրջանում հայտարարել է արտակարգ իրավիճակ, որովհետև արագ տարածվող կրակն անտառներից արդեն հասել է բնակելի տներին: Տեղի բնակչությանը տարհանում են:

«Կրակը կլանել է 3500 ակր (1 ակրը=4060 մ2)  տարածք»,-ասել է ԱՄՆ Անտառային ծառայության հասարակայնության հետ կապերի աշխատակից Քարոլ Անդերհիլը:

CNN-ը հաղորդում է, որ բնակչության տարհանումը իրականացվում է Վրայթվուդ և Լայթլ Քրիք տարածքներում: Վրայթվուդում ապրում է 4000 հոգի: Անդերհիլի խոսքերով` նրանցից 1000-ն արդեն փորձել էին լքել այդ տարածքը:

Վրայթվուդ քաղաքը գտնվում է Լոս Անջելեսից 130 կմ դեպի արևելք։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, երեկ Ռայթվուդ քաղաքը լքել է շուրջ 4 հազ. բնակիչ։ Եթե հնարավորություն չընձեռվի կանխել հրդեհի տարածումը, ապա այն կարող է ավերել մոտ 2 հազ. շենք։

Հրդեհների տարածման պատճառը 80կմ/ժամ արագությամբ քամին է, որն արդեն երկու օր է` չի դադարում:

Անտառային հրդեհները Կալիֆորնիայում սովորական երևույթ են, սակայն հազվադեպ են խիտ բնակեցված բնակավայրերի մոտ բռնկվում:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply