Թմրեցնող դեղահաբեր `վերնաշապիկի գրպանում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 23, 2012 13:12
Մարտի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 43-ամյա Սարիկ Զ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված, իսկ վերնաշապիկի գրպանից՝ թմրեցնող 9 դեղահաբ:
Սարիկ Զ.-ն հայտարարել է, որ զանգվածը պատրաստել է իր օգտագործման համար, իսկ դեղահաբերը 2011 թ. բերել է ՌԴ-ից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում Է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
