Խնձորով, սպանախով ու ոսպով աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 23, 2012 12:56

Բաղադրությունը

100 գ ոսպ

200 գ վարունգի մարինադ

200 գ սպանախ

մեկ խնձոր

խնձորի քացախ` 2 ճաշի գդալ

թթվասեր` 2 ճաշի գդալ

աղ, պղպեղ

արևածաղկի ձեթ

3 լոլիկ:

Պատրաստման եղանակը

Ոսպը  45 րոպե եփել մարմանդ կրակի վրա, մարինացված վարունգը մանրացնել: Սպանախի տերևները լվանալ սառը ջրով ու չորացնել: Խնձորը բաժանել 4 մասի, հեռացնել միջուկն ու կտրատել նեղ շերտերով: Լոլիկի ոտիկը հեռացնել ու մանր խորանարդներով կտրատել, ապա խառնել խաշած ոսպի հետ ու համեմել: Քացախը, թթվասերը, աղն ու պղպեղը խառնել, ավելացնել ձեթը: Ամբողջը խառնել ու լցնել ափսեների մեջ:

 

Դիտվել է 2627 անգամ:
Print Friendly

Leave a Reply