Մարոկացի դիվանագետը Բաքվում մահացել է «գիշերային թիթեռնիկների» հետ զվարճանալիս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2012 12:46

Երեկ Բաքվում մահացել է Մարոկկոյի դիվանագիտական ներկայացուցչության պատասխանատու քարտուղար Դուադեխ ալ Մոուսալիին: Ինչպես տեղեկացնում է vesti.az-ը, նախնական տեղեկություններով մարոկկացի պաշտոնյան մահացել է գազի արտահոսքից թունավորվելու հետևանքով` իր վարձակալած տանը:

Սակայն մարոկկացի պաշտոնյան միայնակ չի մահացել: Նրա տանը ևս երկու աղջիկների դիակ են հայտաբերել: Նրանց ինքնությունը դեռևս ճշտված չէ, բայց հավանաբար նրանք կամ Բելառուսից են կամ Ուկրաինայից:

Մահվանից առաջ մարոկկացին աղջիկների հետ զվարճացել է, ապա քնել` «հավերժական քնով»:

Tert.am

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply