Այսօր հայ մեծ արձակագիր Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 23, 2012 12:36

Հայ մեծ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր եւ խմբագիր Աղասի Այվազյանի ծննդյան տարեդարձը նշվում է մարտի 23-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Այվազյանի այրի Գրետա Վերդիյանը, Աղասի Այվազյանը այնքան համեստ մարդ էր, որ երբեք ծննդյան օրերին նվերի չէր սպասում, այլ միայն սիրում էր, որ հիշում են մարդիկ ու այցելում իրեն: «Նա այդ օրը բացում էր սեղանը եւ նախընտրում, որ դրա վրա լիներ ոչ թե ճաշ, այլ միրգ, ընդեղեն»,- նշեց տիկին Գրետան` հավաստիացնելով, որ ամուսնուն սոսկ ուշադրությունն էլ էր բավական:

Տարածված կարծիք կա, որ Այվազյանը շատ է սիրել վզկապներ: Տիկին Գրետան հիշում է, որ նա այնքան վզկապներ է ունեցել, որ այժմ ինքը ձեւավորել է այվազյանական վզկապների հավաքածու:

Մեծ արձակագիրը շատ է սիրել իր մոր ձեռքերով պատրաստած սացիվին եւ փախլավան, իսկ ամենից շատ` միրգ: :

Գրետա Վերդիյանը նաեւ նշեց, որ  Այվազյանը միշտ այնքան է ամփոփված եղել իր մտքերում, որ շատ դժվար է եղել հասկանալ` իր ծննդյան օրերին տխրում է, թե ուրախանում:

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply