Փրկարարները հիվանդին շտապօգնության մեքենա են հասցրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2012 12:31

Մարտի 22-ին, ժամը 13.07-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Միկոյան 4 շենքի 15-րդ տան բնակչին շտապօգնության մեքենա արագ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

1948 թ. ծնված Սուսաննա Մկրտումյանին փրկարարները պատգարակով 3-րդ հարկից տեղափոխել են շտապօգնության մեքենա, որից հետո հիվանդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply