Գյումրիում պատշգամբը փլուզվել և բնակչուհին ընկել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2012 12:28

Մարտի 22-ին, ժամը 14.31-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Գյումրիի Ղանդիլյան 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը: Դրա հետևանքով նույն բնակարանի բնակչուհի` 1959 թ. ծնված Կարինե Խոջոյանը վայր է ընկել և, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում մասնակի փլուզվել է նշված բնակարանի պատշգամբի հարթակը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժինը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply