Սարի թաղում սողանք է ակտիվացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2012 12:25

Մարտի 22-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 18-րդ փողոցի թիվ 37 տան մոտակայքում առկա է սողանքի ակտիվացման և քարաթափման  սպառնալիք, ինչից տունը կարող է փլուզվել:

Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով ՃԿԿ օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցեով:

Տեղանքի արտաքին զննումից պարզվել է, որ տան մոտակայքում առկա է ակտիվ սողանք, որի գոտում կան խոշոր քարի զանգվածներ: Դրանց անկումը կարող է հանգեցնել տան կառուցվածքային տարրերի վնասմանը:

Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը և Երևանի քաղաքապետարանը:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply