Խոտածածկ տարածքներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2012 12:21

Մարտի 22-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Լոռու մարզի Տաշիր քաղաքում այրվել է 2000 քմ, Ալավերդի քաղաքում` 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Արարատի մարզի Արարատ գյուղում այրվել է 4 էլեկտրասյուն և 5000 քմ խոտ, Բարձրաշեն գյուղում` 5000 քմ խոտ:

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին («Արծվի թև» հուշարձանի մոտակայքում) այրվել է 4000 քմ, Տավուշի մարզի Դովեղ գյուղում` 4.5 հա բուսածածկ տարածք:

Երևանի Դալմայի այգիներում այրվել է 4000 քմ., Բաբաջանյան փողոցում` 1000 քմ, Հրազդանի կիրճում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մոտ` 1500 քմ, իսկ Ցեղասպանության թանգարանի մոտակայքում` 3 հա բուսածածկ տարածք:

 

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply