Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը` աշխարհի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 23, 2012 11:59

Ֆրանսիայի Նիս քաղաքի մարզապալատը մարտի 25-ից մինչև ապրիլի 2-ը կհուրընկալի գեղասահքի աշխարհի առաջնության մասնակիցներին: Հայաստանն այդ ստուգատեում կներկայացնի մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը:

15-ամյա գեղասահորդն այդ իրավունքը նվաճել է Ռիգայում կայացած ընտրական մրցաշարում:  Նրա մարզիչն է հայրը` ճանաչված մասնագետ Սամվել Հայրապետյանը:

Գեղասահքի աշխարհի առաջնությունում հանդես կգան 72 երկրների 90 մարզիկներ:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply