Սիբիրում տիեզերական կաթսա են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2012 11:10

«Տիեզերական օբյեկտը», որը հայտնաբերվել է Սիբիրում  մարտի 19-ին, նորանոր լուրերի առիթ է դառնում: Կաթսայի ծագումը մնում է անհայտ: Տեղաբնակները հավատացնում են, որ այն երկնքից է ընկել: Այն գտել են Նովոսիբիրսկի մարզի Կույբիշևի շրջանի Օտրադնենսկոյե գյուղի բնակիչները: Անտառահատ Ս. Բոբրովն այն գտել է  ճանապարհին ու մեքենայով քարշ տվել  իր հողամաս: Տեղի  բնակիչներին հանգստացնելու համար ստուգել են այդ թասի ռադիացիոն մակարդակը, ինչը  նորմալ է եղել: Քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների բաժնի պետ Վ. Վասիլևը հայտնել է, որ այն պատրաստված է  տիտանից: Բազում բացատրություններից ու ենթադրություններից դեռևս եզրակացություններ չեն արվել, հետևաբար դրա ծագումը դեռևս մնում է անհայտ:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply