Պորտուգալիայում բողոքի ակցիա է կոշտ տնտեսության միջոցների դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2012 10:47

Պորտուգալիայում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել  համընդհանուր գործադուլին` կառավարության կիրառած կոշտ տնտեսության ու աշխատանքային օրենսդրության ռեֆորմի դեմ:

Երկրի խոշորագույն արհմիության ղեկավար Արմենիո Կառլոսը տեղեկացրել է, որ ցույցեր  են Պորտուգալիայի 35 քաղաքներում: Որոշ քաղաքներում բախումներ են  տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջև: Լիսաբոնում այդ ընդհարումների պատճառով տուժել են տեղեկատվական գործակալությունների  2 ֆոտոլրագրողներ:

Գործադուլները բացասական անդրադարձ են ունեցել տրանսպորտի աշխատանքի վրա: Լիսաբոնում փակվել է մետրոն, իսկ նավագնացությունը կաթվածահար վիճակում է: Հասարակական տրասպորտն աշխատում է ընդմիջումներով:

Պորտուգալիայի կառավարությունը փորձում է  հետևել ԵՄ-ի ու ԱՄՀ-ի պայմաններին, որոնք երկրին  ճգնաժամը հաղթահարելու համար  78 մլրդանոց ֆինանսական օգնություն են հատկացրել:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply