Քաղցկեղով հիվանդ երեխային հրավիրել են նկարահանվելու ֆիլմում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2012 10:27

Լոնդոնցի 10-ամյա Սամիր Սամադովը, որը տառապում է մահացու հիվանդությամբ` ուղեղի քաղցկեղով, հասցրել է իրականացնել իր կյանքի երազանքը` նկարահանվել հոլիվուդյան ֆիլմում:

Կարճամետրաժ «Շախ և մատ»  մարտաֆիլմի սցենարը գրել է ինքը` Սամիրը` ոգևորված 2010-ին Մեծ Բրիտանիայում անցկացված շախմատի մրցույթում 2-րդ տեղը զբաղեցնելու առիթով:

Ֆիլմում պատմվում է մի չարագործի մասին, որը ցանկանում է 2012-ի օլիմպիական խաղերին խանգարել, նաև  գործակալ-27-ի մասին, որը կանխում է ողբերգությունը: Գործողությունները ծավալվում են Լոնդոնի փողոցներում, իսկ գործակալի դերը կատարում է Սամիրը:

Հիվանդ երեխայի երազանքն իրականցնելուն օգնել ու նկարահանումները ֆինանսավորել է ամերիկյան Make-A-Wish Foundation (MWF) բարեգործական կազմակերպությունը:

Նկարահանումները կատարվել են Լոնդոնում, իսկ մարտի 22-ին Richmond Odeon-ում   տեղի է ունեցել ժապավենի պրեմիերան: Երեխան խոստովանել է, որ չէր էլ երազի, որ երբևէ կքայլի կարմիր գորգի վրայով:

«Երբ ես տեսա որդուս մեծ էկրանին,  նույնիսկ չհավատացի,-ասում է տղայի 39-ամյա հայրը: -Նա այնքան նման էր Ջեյմս Բոնդին»:

2011-ին Սամիրին ախտորոշեցին ուղեղի քաղցկեղ: Հոկտեմբերին նրան վիրահատեցին: Great Ormond Street-ի բժիշկներն ասացին, որ երեխայի կյանքը վտանգի տակ է:

Երեխան Ռիչմոնդի հիվանդանոցում  շարունակում է բուժումը:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply