Քադաֆիի հեռանալն օգնեց հայտնաբերելու հնագույն քաղաքակրթության հետքեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2012 9:16

Աֆրիկայի հյուսիսում հայտնաբերվել են հնագույն, մինչ այժմ անհայտ քաղաքակրթության  հետքեր: Բացահայտման հեղինակները եվրոպացի հնագետներն են: Ավերակներն ու դամբարանները գտնվում են Սահարա անապատի ավազի տակ, այն տեղում, ուր ինչ որ ժամանակ մինչև կոծանումը եղել է Հռոմեական կայսրությունը:

Ամենայն հավանականությամբ գտածոն Գարամանտների մշակույթի (Սահարայի հնագույն ժողովուրդը) հետքերն են, որի մասին հիշատակել է Հերոդոտոսը, որն ապրել է մթա 500թ: Դրանց ծագումը գիտականորեն չի հաստատվել: Որոշ ենթադրությունների համաձայն, նրանք  այն ժողովուրդներից են, որոնք մթա XV-XVII դարում  թափանցել են Հյուսիսային Ամերիկայի տարածք: Այս քաղաքակրթությունը տեխնոլոգիապես շատ զարգացած էր, նշում է Լեսթերի համալսարանի հռոմեական հնագիտության պրոֆեսոր Դևիդ Մաթինգլին: Ժամանակի ընթացքում ավերված ու ավազի տակ թաղված շինությունների մեծ մասը, դատելով լուսանկարներով, գտնվում է ժամանակակից Լիբիայի տարածքում: Գուցե դա է պատճառը, որ մինչ օրս դրանք չեն հայտնաբերվել: Մինչ վերջերս աֆրիկյան պետության վրա վերահսկողություն էր սահմանել գնդապետ Քադաֆին, որն  արգելել էր օտարերկրյա մասնագետների մուտքը երկիր: «Ներկայումս նոր Լիբիան բոլոր հնարավորություններն ունի հնագույն, մինչմահմեդական պատմությունն ուսումնասիրելու համար»,- ասում են գիտնականները:

Արժե նշել, որ չնայած Գամանտների մշակույթը շատ է հին է, նրա որոշ ձեռքբերումներ օգտագործվում են մինչ օրս, դրանցից է արհեստական օազիսը, որի գաղափարը բնական միջավայրի, բնական ռեսուրսների  բացակայության շնորհիվ է ծնվել:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply