Հաջողությունն ուղեկից չէր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 22, 2012 21:01

Բուլղարիայի Գաբրովո քաղաքի մարզապալատում այսօր մեկնարկեց հանդբոլիստուհիների «Չելենջ տրոֆի» ընտրական մրցաշարը: B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց: Հաջողությունն ուղեկից չէր մերոնց: Հայաստանի ընտրանին 19:37 (9:17) հաշվով զիջեց Լատվիայի ներկայացուցիչներին:

Մեր թիմից ամենարդյունավետը Շուշանիկ Հայրապետյանը և Կլարա Թերզանն էին, որոնք մրցակցի դարպասը գրավեցին 6-ական անգամ: Ի դեպ, վերջինս բնակվում, մարզվում է Ֆրանսիայում և մրցավայրում է միացել հավաքականի իր խաղընկերուհիներին: Լիանա Գրիգորյանը և Մերի Վահանյանը համապատասխանաբար 3 և 2 գնդակ նետեցին Լատվիայի թիմի դարպասը: 1-ական անգամ աչքի ընկան Անի Ասատրյանը և Լուսինե Մխիթարյանը:

Վաղը Հայաստանի հավաքականը կմրցի տանտիրուհիների` Բուլղարիայի թիմի հետ:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply