Դեսպան Համլետ Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Կելեմեն Հունորի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 22, 2012 20:29


Մարտի 22-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի մշակույթի և ազգային ժառանգության նախարար, կառավարող կոալիցիայի անդամ «UDMR» կուսակցության նախագահ Կելեմեն Հունորի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողության կապակցությամբ Կելեմեն Հունորի` Հայաստան այցի նախապատրաստմանն առնչվող հարցերը: Զրույցի ժամանակ երկուստեք կարեւորվեց դարերի ընթացքում կուտակված համատեղ մշակութային ժառանգության ուսումնասիրումը, պահպանումը եւ ներկայացումը` որպես Եվրոպայում մշակութային բազմազանության եւ հանդուրժողականության լավագույն օրինակներից մեկը:

Կողմերն անդրադարձան նաև երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանն առնչվող հարցերին:

 

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply