Հունական պատվիրակությունը տպավորված էր հայ ուսանողների հունարեն կատարումներից

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 22, 2012 19:10

Այսօր՝ մարտի 22-ին, Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Հայաստանում Հունաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն մասնակցեցին Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպված միջոցառմանը՝  նվիրված Հունաստանի ազատագրման տոնին:

Համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը ներկայացրեց համալսարանում լեզվի դասավանդվան պատմությունն ու զարգացումը: Նրա խոսքով, այս պահին համալսարանում հունարեն ուսումնասիրող 164 ուսանող կա:

Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսն իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց, որ Հայաստանն ու Հունաստանը պետք է համատեղ ուժերով կարողանան հաղթահարել այն խնդիրները, որոնք կանգնած են երկու երկրների միջև: Նա հույս հայտնեց, որ Հունաստանի տնտեսական ծանր վիճակն ու ճգնաժամը կհաղթահարվեն, և իրենք ամեն ամեն ջանք կգործադրեն, որպեսզի Հայաստանը շարունակի զարգացնել իր համագործակցությունը Եվրոպական միության հետ, ինչպես նաև կաջակցեն իրականացնելու այն բոլոր պայմանագրերը, որոն կնքվել են Հայաստանի և Հունաստանի միջև:

Ներկաներին ողջունեց նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա կարևորեց լեզվաբանական համալսարանում մեծ թվով ուսանողների հուներեն իմացությունը:

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց նաև Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության այցի նպատակը. «Հանրային խորհուրդը Հայաստանում նոր կյանք ունի, բայց շատ երկրներում այն հին կառույց է: Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի գոյությունն ու գործունեությունն ամրագրված է Սահմանադրության մեջ, ուստի մենք շատ բան ունենք սովորելու այդ կառույցից»,-ասաց նա՝ նշելով, որ վաղը երկու խորհուրդների միջև կնքվելու է համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:Համալսարանի հունարեն ուսումնասիրող ուսանողները ներկաներին ողջունեցին հունարեն ասմունքով, ժողովրդական երգուպարով՝ մեծ տպավորություն թողնելով հյուրերի վրա:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply