Էդվարդ Նալբանդյանը ցավակցեց Շենուդա Երրորդ պապի մահվան կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 22, 2012 18:05

Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երեւանում Եգիպտոսի դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու Ղպտիական եկեղեցու առաջնորդ Շենուդա Երրորդ Պապի մահվան կապակցությամբ: Այդ կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը գրառում կատարեց դեսպանություն բացված Սգո մատյանում:

Եգիպտոսի դեսպան Մահամեդ Ալաէդին Սաադ Էլլեյսի հետ զրույցի ընթացքում, նախարար Նալբանդյանը նշեց, որ պատիվ է ունեցել անձամբ ճանաչել եւ բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ ունենալ Շենուդա Երրորդի հետ:

Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ ականավոր կրոնական առաջնորդի, մտավորականի, առաքինի մարդու եւ մեծ եգիպտացու հիշատակը միշտ վառ կմնա բոլոր նրանց մոտ, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու Շենուդա երրորդին:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply