Ազգային ժողովի նիստը չկայացավ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 22, 2012 18:01
Ազգային ժողովի մարտի 22-ի նիստը չկայացավ քվորումի չապահովման պատճառով. ժամը 12-ին գրանցվել էր 39 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց եւս 3 ժամ, որի ընթացքում գրանցվեց 43 պատգամավոր: Քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվեց չկայացած:
Դիտվել է 2385 անգամ:





Facebook
Tweet This