Երևան քաղաքի ակումբներից մեկում աղջկա են ծեծել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 22, 2012 17:56

Օրերս որոշ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Երևան քաղաքի ակումբներից մեկում աղջկա են ծեծել:
Մարտի 21-ին, ժամը 19.55-ին, 24-ամյա Սոսե Պ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում տվել, որ ս/թ մարտի 16-ին, ժամը 22.30-ին, Կորյունի փողոցում գտնվող ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները կենցաղային հարցերի շուրջ ծագած տարաձայնության ժամանակ քաշել են իր թևերից ու մազերից և դուրս հանել ակումբից` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply