«Հայացք».ՕԵԿ-ը ինչպե՞ս «լցրեց» Մարզահամերգային համալիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2012 17:52

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, ինչպես երևում է, «շախի գցեց» իր կոալիցիոն գարծընկեր «Օրինաց երկիր» կուսակցությանը, որ որոշեց իր ծնունդը մի քանի ամիս շուտ նշել և «լցնել» համալիրը:

ՀՀ-ում գործող «Ֆրանսիական» համալսարանի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային» ակադեմիայի շենքերն այդ օրը անմարդաբնակ էին, դափ-դատարկ: Բոլորս` դեպի մարզահամերգային: 5000 ուսանող, դրան էլ գումարած նրանց ծանոթ-բարեկամները և համալիրի դահլիճն ի՞նչ է, որ ՕԵԿ-ը չլցնի: «Հայացք«-ի հավաստի տեղեկություններով` մարտի 20-ին Մարզահամերգային համալիրում կազմակերպված կուսակցության ծննդյան տարեդարձին դահլիճը մի կերպ լեցուն տեսք է ստացել հենց վերոհիշյալ բուհերի ուսանողներին այստեղ քշելով:

Ըստ թերթին հասած տվյալների` նախօրոք որոշվել էր խորհրդանշական թվով` 15 հազար ՕԵԿ-ականներ հրավիրել միջոցառմանը: Արթուր Բաղդասարյանն էլ, երևի թե մոռացած լինելով 10 օր առաջ ՕԵԿ-ի համագումարում իր հայտարարությունը կուսակցությանն անդամագրված 150000-ի մասին, ձեռքի հետ մի 10 հազար էլ ավելացրեց: Դե 150 ասողը 160-նն ի՞նչ է, որ չասեր:
Ի դեպ, այս 160000 ՕԵԿ-ական բանակը նախորդ խորհրդարանական ընտրություններին «դաբրոյով» հավաքել էր 95 324 ձայն:

Maxinfo.am

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply