“Օլիգարխները հաջորդ խորհրդարանում կլինեն ավելի քիչ”. Ալ Իսկանդարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2012 17:10

Նախընտրական կրքերը թեժանում են ոչ միայն կուսակցությունների ու քաղաքական ուժերի միջև, այլև հենց այդ կուսակցությունների և ուժերի ներսում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին, “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողներին ներկայացրեց իր դիտարկումները: Բանախոսը նշեց, որ ինքն անձամբ չի հաշվել, բայց կարդացել է, որ այսօրվա խորհրդարանում 76 օլիգարխ կա:

“Թե ով է օլիգարխ և ով` ոչ, դա այլ հարց է, բայց մի բան հասկանալի է,` որ այս մարդիկ շատ են և նրանք խորհրդարանի լուրջ մասն են կազմում` հավանաբար կեսից ավելին:

Այսպիսով` ըստ ցուցակների, այդ թվաքանակը կնվազի: Այսինքն` պայքար է ընթանում ոչ միայն կուսակցությունների միջը, այլև կուսակցությունների և իշխանական համակարգի ներսում` այնտեղ, որը լրագրողները հաճախ անվանում են “իշխանության կուսակցություն”: Ես կարծում եմ, որ այն ընդհանրապես գոյություն չունի` մոնոլիտ չէ, և այնտեղ կան խմբեր, որ պայքարում են միմյանց հետ` ՀՀԿ-ի ներսում, կոալիցիայի ներսում: Եվ այսպես, այնտեղ` ներսում, ընթանում է պայքար, և այդ պայքարը շատ էական է, և այն ընթանում է ոչ միայն կուսակցական ցուցակներում, այլ նաև մեծամասնական կարգով առաջադրվածների և նրանց միջև, ում ընդունված է օլիգարխներ անվանել”,- ասաց քաղաքագետը:

Նա նշեց, որ հետաքրիր է նաև, թե այդ օլիգարխներից ովքեր կհայտնվեն հաջորդ խորհրդարանում, և հավելեց, որ, ըստ ամենայնի` դրանք կլինեն օլիգարխիայի ամենախոշոր, ամենաակնառու ֆիգուրները: Իսկ եթե բուն ընտրություններն էլ անցնեն բարեհաջող, ապա ընտրությունների հենց հաջորդ օրվանից սկսած` մայիսի 7-ին, 8-ին, մենք արդեն կունենանք քաղաքական նոր իրականություն:

“Ոչ բացարձակ նոր` չի լինի հեղափոխություն կամ հեղաշրջում, բայց իրադրությունը, երբ խորհրդարանում նստած են օլիգարխներն իրենք, և իրադրությունը, երբ խորհրդարանում նստած են նրանց ներկայացուցիչները, քաղաքագիտական տեսանկյունից, բոլորովին տարբեր իրադրույթուններ են”,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply