Հաջորդ խորհրդարանում կլինեն 6 կուսակցությունների

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2012 17:05

Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվեին եկող կիրակի, ապա ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն այնտեղ տեղ կզբաղեցնեին: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նախընտրական Հայաստանի մասին խոսելիս այս մասին ասաց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Բանախոսն ասաց, որ իրեն թվում է, թե հավանականությունը, որ խորհրդարան կմտնի նաև “Ժառանգություն”-“Ազատ դեմոկրատներ” դաշինքը և ՕԵԿ-ը , որը հստակ ցանկություն ունի 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելու, նույնպես բավականին լուրջ է:

“Ինձ, առաջին հերթին, հետաքրքիր է թվում կուսակցությունների այն ընտրանին, որոնք խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն: Եվ եթե խոսենք, թե ովքեր ունեն այդ հնարավորությունը, նկատի ունեմ մեծ հավանականությունը, ապա ես կհստակեցնեի, որ դրանք 6-ն են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, “Ժառանգությունն” ու “Ազատ դեմոկրատները” և ՕԵԿ-ը: Մնացած կուսակցությունները, իմ կարծիքով, այսօրվա դրությամբ հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն”,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ նրանք 5 տոկոսանոց արգելապատը հաղթահարելու լուրջ մտադրություն չունեն: Իսկ նրանց` ընտրություններին մասնակցելու պատճառները կարող են լինել տարբեր` ցուցադրվել քաղաքական ասպարեզում, հաստատել իրենց մասնակցությունը քաղաքականության մեջ, ուղղակի մնալ էկրաններին մի ինչ-որ ժամանակ.

“Սա նորմալ երևույթ է, և սրանում ոչ մի վատ բան չկա: Բայց խորհրդարանում տեղ զբաղեցնելու լուրջ հայտ ներկայացնում են միայն այս 6 կուսակցությունները”,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

“Կովկաս” ինստիտուտի տնօրենը ասաց նաև, որ շատ հետաքրքիր է կարդալ կուսակցությունների ներկայացրած կուսակցական համամասնական ցուցակները: Դրանք դասավորվում են համապատասխան կոնֆիգուրացիաներով, միավորվում և առանձնանում են և այլն, և այն, ինչ տեղի կունենա մայիսի 7-8-ին, կանխորոշում է Հայաստանի ներքաղաքական կյանքը, գոնե մինչև նախագահական ընտրություններ:  Քաղաքագետը համոզված է, որ` “Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, մասնավորապես, այնպիսի բնույթ են կրում, ինչպես ամերիկացիներն անվանում են` փրայմերիզ. Նրանք մեծ նշանակություն կունենան հետագա նախագահական ընտրություններում”:

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply