Դատավորը բավարարեց միջնորդությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 22, 2012 16:28

Քիչ առաջ Երեւանի Շենգավիթի համայնքի ընդհանուր իրավասության դատարանում Նարեգ Հարթունյանի քրեական գործը քննող դատավոր Նելլի Բաղադասարյանը բավարարեց Ն. Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանի ինքնաբացարկ հայտնելու միջորդուփթյունը, եւ  ինքնաբացարկ հայտնեց:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Շենգավիթի համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Նարեգ Հարթունյանի քրեական գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում Նարեգ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, քանի որ վերջինիս անաչառությունը կասկածի տակ էր. նա բարեկամական եւ ընկերական հարաբերությունների մեջ է մեղադրական կողմի հետ:

Դատավորը նիստը ընդհատեց եւ հեռացավ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Րոպեներ առաջ դատավորը բավարարեց միջնորդությունը:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply