Հայաստանում պոլիտրավմաների հիմնական պատճառը վրաերթերն են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2009 19:10

Պոլիտրավմաների (մեկից ավել վնասվածքներ) հիմնական պատճառը Հայաստանում  ճանապարհատրանսպորտային պատահարներն են և վրաերթները (50-75%), բարձրությունից վայր ընկնելը` 23-40 %, ավելի քիչ արդյունաբերական վնասվածքները` 14 – 40 %:

Մահացությունը պոլիտրավմայի ժամանակ շատ բարձր է և հասնում է մինչև 70 %, իսկ հաշմանդամությունը` 80 %:

Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկել է «Պոլիտրավմաների բուժման կազմակերպումը» խորագրով համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետներ:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի խոսքով` համաժողովի ընթացքում տեղի է ունենալու փորձի և մտքերի փոխանակում, ինչն էլ թույլ կտա ոլորտում դրական առաջընթացների հասնել:

«Մեր դիտարկումները ցույց են տվել, որ ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում պոլիտրավմաների աճ է նկատվում ու դրա հետևանքով` մահացածության և հաշմանդամության տոկոսի բարձրացում»,-ասել է Քուշկյանը:

Պոլիտրավմաների դեմ պայքարում նախարարությունը համագործակցում է նաև ոստիկանության հետ. խոսքը հետիոտների ճանապարհային կանոնները չխախտելու մասին օրենքի կիրառման մասին է, քանի որ պոլիտրավմաների հիմնական տոկոսը գրանցվում է ճանապարհատրանսպորտային վթարների պատճառով:

Դիտվել է 1791 անգամ:
Print Friendly

Leave a Reply