ՀՀ դեսպանը հանդիպել է Ալեքսանդրիայի նահանգապետի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 22, 2012 16:22

2012 թ. մարտի 21-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի նահանգապետ դոկտոր Օսամա էլ-Ֆուլիի հետ:

Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, կարևորվել է Ալեքսանդրիայի և Հայաստանի քաղաքների միջև անմիջական շփումների հաստատումը: Դեսպան Մելքոնյանը նահանգապետին տեղեկացրել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012թ համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ սպասվող տոնակատարությունների մասին և փոխանցել համակարգող հանձնախմբի հրավերը՝ ս.թ. ապրիլին ներկա գտնվելու բացման հանդիսավոր արարողությանը:

Նահանգապետ Էլ-Ֆուլին շնորհավորել է Երևանը` 2012թ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ` հիշելով, որ այդ նույն տիտղոսն Ալեքսանդրիան կրել է 2002թ.: Նա նաև առանձնահատուկ ընդգծել է Ալեքսանդրիայի հայ համայնքի դերն ու նշանակալից ներդրումը` քաղաքի յուրահատուկ մշակութային դիմագծի պահպանման և զարգացման գործում:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply