Վիճակագրությունը Ռոնալդուի օգտին չէ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 22, 2012 16:17

Ֆուբոլային վիճակագրությունը պորտուգալացի հանրածանոթ խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի օգտին չէ: Ուսումնասիրությունները բացահայտել են, որ  Մադրիդի «Ռեալի» առաջատարը , ով ոչ վաղ անցյալում լավագույնս էր իրացնում տուգանային հարվածները, այժմ պարզապես չի արդարացնում իրեն: Մրցաշրջանի ընթացքում նա 37 անգամ իրացրել է տուգանային հարված և ոչ մի անգամ չի դարձել գոլի հեղինակ:

Հետաքրքիրն այն է, որ Քրիշտիանուի գլխավոր մրցակից Լեոնել Մեսսին ևս այս առումով ևս չի փայլել:  Նա էլ 21 անգամ մոտեցել է գնդակին և միայն մեկ դեպքում է կարողացել հաջողության հասնել:

Իսկ Իսպանիայի առաջնությունում այս առումով լավագույն ցուցանիշն ունի «Մալագայի» խաղացող  Սանտյագո Կասորլան: Տուգանային հարվածի իրացման  21 փորձից նա դարձել է 4 գոլի հեղինակ:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply